Քիմ Քարդաշյանի փարիզյան կողոպուտի գործով ձերբակալվել է առնվազն 15 մարդ
1 րոպեի ընթերցում
![Քիմ Քարդաշյանի փարիզյան կողոպուտի գործով ձերբակալվել է առնվազն 15 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/01/873861.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Փարիզում կողոպուտի ենթարկվելու գործով ձերբակալվել է առնվազն 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն:
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպուտի զոհ էր դարձել Փարիզի հյուրանոցներից մեկում: Ոստիկանական համազգեստ հագած դիմակավորված ու զինված հինգ անձինք ներխուժել էին Քարդաշյանների շքեղ կեցավայր, կապկպել նրան ու փակելով լոգարանում, հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:
Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, հարձակման պահին գտնվում էր Նյու Յորքի բեմերից մեկում: Օգնականի միջոցով լուրը ստանալուց անմիջապես հետո աշխարհահռչակ ռեփերը դադարեցրել է համերգը: