Լևոն Արոնյանը 9-րդն էր արագ շախմատի աշխարհի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 9-րդն էր արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը 15 հնարավորից հավաքելով 9,5 միավոր գրավեց 9-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկը, ով հավաքեց 11 միավոր:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 3-րդն էր:
Կարդացեք հոդվածը` Русский