Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: