Միջազգային

Հնդկաստանում ռելսերից դուրս են ընկել մարդատար գնացքի 14 վագոններ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ռելսերից դուրս են ընկել մարդատար գնացքի 14 վագոններ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 43-ը` տուժել դեկտեմբերի 28-ին Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Ինչպես հայտնել Է NDTV հեռուստաալիքը, բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են՝ օրհասական:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ աղետը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:20-ին), երբ գնացքն անցնում Էր ցամաքած ջրանցքի վրայով ձգվող կամրջով՝ Կանպուրից 70 կիլոմետր հեռավորության վրա: Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ:

Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում