Սպորտ

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարի մայրաքաղաք Դոհայումմեկնարկում են աշխարհիարագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ: Նրանց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում