Երևանյան բեսթսելեր 4/42. Ամենավաճառվածների ցանկում նոր գիրք է ընդգրկվել
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էլուսանկարիչ Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն:
Երկրորդ հորիզոնականում է ՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն երրորդն է մեր ցանկում: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:
Ամենավաճառվածների ցուցակ է վերադարձել Ջոն Գրինի«Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը՝ հայտնվելով չորրորդ տեղում:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Հինգերորդ հորիզոնականում ՍԴՀԿ ատենապետՆարեկ Գալստյանի «Ախպարները»վեպն է:«Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այն վեցերորդն է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը և այս շաբաթ յոթերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը, յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:
Իններորդ տեղումԼևոն Շահնուրի «Ճանապարհորդություն.Սիրուցառաջ»վեպն է: Գրքում կյանքի ու մահվան նշաններն են: Հեղինակը կիրառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է` քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արտասվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջող մարմինը:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը եզրափակում է մեր ցանկը: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է1890թվականիհուլիսին, անգլիական թերթերից մեկում։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +7 | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 26 |
| 2 | +2 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 21 |
| 3 | Նոր | ![]() |
Հերման Հեսսե «Հուլունքախաղ» |
Անտարես | 15 |
| 4 | * | ![]() |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ պրինտ | 10 |
| 5 | -3 | ![]() |
Նարեկ Գալստյան «Ախպարները» |
Անտարես | 8 |
| 6 | * | ![]() |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 8 |
| 7 | -6 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 7 |
| 8 | * | ![]() |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 7 |
| 9 | -3 | ![]() |
Լևոն Շահնուր «Ճանապարհորդություն սիրուց առաջ» |
Անտարես | 6 |
| 10 | -3 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը









