Տարածաշրջանային

Թուրքիան ԻՊ հետ բախման հետևանքով կորցրել է 14 զինվոր

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ԻՊ հետ բախման հետևանքով կորցրել է 14 զինվոր

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսային էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական ուժերի միջև դեկտեմբերի 20-ից շարունակվող բախման հետևանքով սպանվել է 14 թուրք զինվոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բախումների ժամանակ վիրավորվել է 33 թուրք զինվոր: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել դեպքերի առնչությամբ, որում նշվում է, թե թուրքական կողմը ոչնչացրել է ԻՊ 138 զինյալի: Ոչնչացվել է 67 թիրախ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Գործողության մեկնարկից մինչև հիմա թուրքական կողմը կորցրել է 35 զինվոր:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում