Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջև փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև այսօր ստորագրված հուշագիրը:

Ընդգծելով, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ-ռուսական օրակարգի կարևոր բաղադրիչն են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում