Միջազգային

«Ջեյշ ալ Ֆաթհ»-ը ստանձնել Է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

«Ջեյշ ալ Ֆաթհ»-ը ստանձնել Է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան, որն արգելված Է Ռուսաստանում, ստանձնել Է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 13 մարդ, որոնց թվում են՝ դիվանգետի վրա կրակած Մեւլյութ Մերթ Ալթընթաշի մայրը, հայրը, քույրը եւ այլ ազգականներ:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել Է դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակվողը, որը ոստիկան Է, վնասազերծվել Է տեղի անվտանգության ուժերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում