Քիմ Քարդաշյանի եղբայրն առանց կնոջ եւ ուտելիքի է մնացել Ծննդյան տոներից առաջ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբ Քարդաշյանին՝ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եղբորը, լքել Է կինը՝ տանելով իրենց ընդհանուր երեխային, կահույքը եւ ամբողջ ուտելիքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռոբը պատմել Է տեսագրություններում, որոնք նա բեռնել Է իր Snapchat-ում: Տեսահոլովակները միավորել եւ դեկտեմբերի 18-ին հրապարակել Է The Daily Mirror-ը:
Տեսագրության մեջ Քարդաշյանն ասում Է, որ Ծննդյան տոներից առաջ զարդարել Է տունը, բայց չի գտել կնոջը՝ Բլեք Չայնային, որը տարել Է իրենց դստերը՝ Դրիմին: Փոքրիկը ծնվել Է նոյեմբերին:
Ռոբը նաեւ նշել Է, որ կինն իրենց տնից տարել Է կահույքը եւ ամբողջ ուտելիքը՝ դատարկելով սառնարաններն ու խոհանոցի դարակները:
Կարդացեք հոդվածը` Русский