Life

Քիմ Քարդաշյանի քույրը բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի քույրը բացել է կոսմետիկայի իր առաջին խանութը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քայլի Ջենները՝ ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, բացել Է կոսմետիկայի իր առաջին խանութը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Harper's Bazaar-ին, այն գտնվում Է Լոս Անջելեսի Westfield Topanga առեւտրական կենտրոնում եւ աշխատելու Է մինչեւ դեկտեմբերի 23-ը:

Այնտեղ կոսմետիկական արտադրանք Է ներկայացված Kylie Cosmetics բրենդի ներքո: Խանութի պատերից մեկի վրա ինստալացիա Է ցուցադրված բոլոր նրբերանգների շրթներկերով:

Քայլի Ջենները ձեռնարկատեր Է եւ ֆոտոմոդել: Փետրվարին նա սկսել Է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը:

Նոյեմբերի վերջին նա հայտարարել Է, որ պատրաստվում Է գործարկել ներքնազգեստի սեփական շարքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում