Տարածաշրջանային

Իրանական ազգային ավիաընկերությունը Airbus-ի հետ պայմանավորվել է 100 օդանավերի գնման շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանական ազգային ավիաընկերությունը Airbus-ի հետ պայմանավորվել է 100 օդանավերի գնման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ազգային ավիաընկերությունը՝ Iran Air-ը, Airbus կոնցեռնի հետ պայմանավորվել Է 100 օդանավերի գնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով Iran Air-ի գործադիր տնօրեն Ֆարհադ Փարվարեշի հայտարարությանը:

Իրանն ավելի վաղ համաձայնագիր Էր ստորագրել Boeing ամերիկյան արտադրողի հետ, որով 80 մարդատար ինքնաթիռ կստանա 10 տարվա ընթացքում:

Ինչպես նշում Է գործակալությունը, Փարվարեշը Թեհրանում անցկացվող տրանսպորտային ցուցահանդեսում հայտարարել Է, որ անցած շաբաթ Իրան Էին այցելել կոնցեռնի ներկայացուցիչները՝ վերջնականապես ուսումնասիրելու գործարքի բոլոր մանրամասները:

Նրա խոսքով՝ արդյունքում՝ գործարքում չեն ներառվել A380 ինքնաթիռները, որպեսզի ընդհանուր արժեքը 25 մլրդ դոլարից նվազեցվի մինչեւ 10 մլրդ դոլար:

Յոթ-ութ ինքնաթիռներից բաղկացած առաջին խմբաքանակի մատակարարումը կարող Է տեղի ունենալ մինչեւ 2017 թվականի սկիզբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում