Սպորտ

Լևոն Արոնյանը 8-րդն էր London chess classic-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 8-րդն էր London chess classic-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Լոնդոնի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` London chess classic մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն պարտիայի 53-րդ քայլին հայ շախմատիստը պարտվեց:

Արոնյանը 9 հնարավորից հավաքեց 4 միավոր և 8-րդ տեղում է 10 մասնակիցների շարքում: Մրցաշարի հաղթող դարձավ Ուեսլի Սոն, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում