Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք վայելում եք խորին հարգանք, մեծ համակրանք և բարձր հեղինակություն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ:

Ջերմությամբ լի Ձեր այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական և միջեկեղեցական ավանդական բարեկամական հարաբերությունների պերճախոս վկայությունն է և համերաշխության կարևոր պատգամ այսօրվա հակամարտող աշխարհին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում