Տարածաշրջանային

Կայսերիի ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Կայսերիի ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Կայսերիում իրականացված ահաբեկչության հեղինակը մահապարտ է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Վարչապետը չեղյալ է հայտարարել Քոնյայում նախատեսված ծրագրերը:

Հաղորդվում է, որ դեպքի վայր է գնացել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով ծնունդով Կայսերիից է:

Թուրքիայի իրավապահ մարմինները հորդորել են քաղաքացիներին հեռու մնալ ահաբեկչության վայրից:

Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 13 զինվոր, 55-ը վիրավորվել են:

Երկրի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ վիրավորներից 6-ի կյանքին վտանգ է սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում