Տարածաշրջանային

Թուրքիայում Կայսերիի պայթյունի հետ կապված հեռարձակման արգելք է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Կայսերիի պայթյունի հետ կապված հեռարձակման արգելք է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Կայսերիում ավտոբուսի պայթյունից հետո երկրում հեռարձակման արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Արգելքի հայտարարումը մեկնաբանվում է հասարակության մեջ վախ, խուճապ չառաջացնելու, ահաբեկչական խմբավորումների շահերին չծառայելու անհրաժեշտությամբ:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Խոսվում է վիրավորների և զոհերի մասին: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում