Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին և այսօր էլ իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին:

Նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր տարբեր բնագավառներում Ստաս Նամինի գործունեությունը, ով արժանիորեն շարունակում է իր հրաշալի ընտանիքի լավ ավանդույթները:

Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է. «Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,-Նախագահի հետ հանդիպմանը նշել է անվանի մշակութային գործիչը:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ