Մշակույթ

Մենք այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

 Մենք այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք այսօր չունենք վատ վիճակում գտնվող թանգարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջականացրեցինք Մատենադարանը, որովհետև, եթե այդպես թողնեինք, կարող էինք կորցնել այն գանձը, որն այնտեղ կա: Ստեղծեցինք Կոմիտասի թանգարանը, Մարտիրոս Սարյանի թանգարանն ամբողջովին վերանորոգեցինք»,- հիշեցրեց հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ եկեղեցիների կառուցումը պետք է հակադրել թանգարանների կառուցմանը: Նրա խոսքով` շատ քիչ եկեղեցիներ ունենք մեր բնակավայրերում: «Չեմ կիսում այն կարծիքը, որ մենք թանգարանային գործունեությանն ուշադրություն չենք դարձնում և որ այդպիսի ողբալի վիճակ է: Ունենք նաև ժամանակակից արվեստի թանգարանի կառուցման ծրագիր: Ունենք պատկերասրահ կառուցելու ծրագիր, որը ոչ թե փոքր բան կլինի, այլ 35-40 հազար քառ մետրանոց ժամանակակից մի կառույց, որտեղ կհավաքվեն մեր հրաշալի գործերը` դրանով իսկ լուծելով նաև պատմության թանգարանի խնդիրը»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում