Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

«Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում