Life

Քիմ Քարդաշյանը դարձել Է 2016 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելած սելֆիների հեղինակը

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը դարձել Է 2016 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելած սելֆիների հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին ցանցի օգտատերերը ամենից հաճախ Google-ում փնտրել են ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի սելֆիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Time հանդեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Instagram-ում Քարդաշյանի օգտահաշվի ժողովրդականության վրա ազդել Է կիսամերկ տեսքով լուսանկարի հրապարակումը: Բացի այդ, 2016 թվականին նա թողարկել Է գիրք, որն ամբողջությամբ բաղկացած Է Instagram-ում արդեն հրապարակված լուսանկարներից:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է Շերոն Օսբոռնի՝ ռոքեր Օզի Օսբոռնի կնոջ եւ «Օսբոռնների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղի հաշիվը: Օսբոռնը մերկ լուսանկարվել Է հաջակցություն Քիմ Քարդաշյանի եւ լուսանկարը հրապարակել իր Instagram-ում:

Հնգյակում տեղ են գտել նաեւ ռեփեր Աշերը, դերասան Սեբաստիան Սթենը եւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:

Սելֆիների վերաբերյալ առավել տարածված որոնողական հարցումներում նշվում Է Ջասթին Թիմբեռլեյքի Instagram-ը, որը ԱՄՆ-ի ընտրությունների վաղաժամկետ քվեարկութան օրը լուսանկար Էր հրապարակել Մեմֆիսի ընտրատեղամասից: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ լուսանկարի հրապարակումը դիտարկում են որպես օրենքի խախտում:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների հեղինակների տասնյակ են մտել երաժիշտ եւ հեղինակ Ջարեդ Լեթոն, ամերիկացի մոդել Նիկոլ Օսթինը, դերասան Ջեյմս Ֆրանկոն եւ երգչուհի Քեթի Փերրին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում