Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

«Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, արդիականացման և կայացման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում