Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով մշակվել է քայլարշավային 40 երթուղի
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արկածային զբոսաշրջության զարգացման նպատակով մշակվել է քայլարշավային 40երթուղի: Այս մասին նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը Ջերմուկում դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարէն Մկրտիչեանը նշել է զբոսաշրջության խթանման նպատակով իրականացված միջոցառումներից մի քանիսը. «Այս տարվա կարևոր արդյունքներից է մարքեթինգային միջոցառումների շնորհիվ արաբական ավիաընկերությունների չվերթների հաճախականության ավելացումը դեպի Հայաստան։ Մուտքի արտոնագրի դյուրացման պարագայում ակնկալում ենք մինչև ամենօրյա չվերթների ապահովում։ «Air France» ավիաընկերության հետ համագործակցության շրջանակում աշխարհում 1.7 միլիոն ընթերցող ունեցող «Air France Magazine»-ը Հայաստանի 10 առավելությունների մասին ընդարձակ (18 էջ) հոդվածաշար է հրապարակել՝ իր հաճախորդներին ուղղորդելով մեր երկիր։ Նաև պատրաստվել է www.armenia.travelկայքը, որը հնարավորություն է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկին մեկ հարթակում գտնել Հայաստանի զբոսաշրջային արդյունքը»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:Նրա հրավիրած խորհրդակցությանը ներկայացվել են ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: