Տարածաշրջանային

Ադրբեջանում կառուցվում է 6 նոր բանտ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում կառուցվում է 6 նոր բանտ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կառուցվում են 6 նոր քրեակատարողական հիմնարկ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման վերաբերյալ լուրը ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հայտնել է Ադրբեջանի Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հուսեյն Ալիխանովը:

Նոր քրեակատարողական հիմնարկները կառուցվում են Բաքվի, Գյանջայի եւ Լենքորանի շրջաններում:

Ադրբեջանում հանցավորության մակարդակի աճի պատճառով բանտերում գերբեռնվածության մակարդակը աճել է, եւ նոր բանտերի կարիք է զգացվում:

Այդ երկրում շարունակաբար տեղի են ունենում նաեւ ակտիվիստների ձերբակալություններ, որոնք տարբեր կեղծ մեղադրանքներով դատապարտվում են երկարաժամկետ ազատազրկումների:

Քաղաքացիական ակտիվիստներ Բայրամ Մամեդովը եւ Քիյաս Իբրահիմովը Բաքվում Հեյդար Ալիեւի արձանի վրա կարգախոս գրելու պատճառով ձերբակալվել են: Երիտասարդներին, սակայն մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացման հատկանիշներով, եւ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ ուշադրություն էր հրավիրել երկրում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ:

Յունուսը Եվրախորհրդարանում ներկայացրել էր 160 քաղբանտարկյալների ցուցակը և հորդորել էր պատգամավորներն ակտիվ պայքար մղել` նրանց ազատ արձակելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում