Տարածաշրջանային

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ գխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը դեկտեմբերի 12-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պատրիարքարանից, նրան ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Թուրքիայում դիվանագիտական առաքելության անցած ամերիկացի դիվանագետը ցանկություն է հայտնել ծանոթանալ հայկական համայնքի հոգևոր կենտրոնին:

Աթեշյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, հակիրճ տեղեկություններ է փոխանցել Պատրիարքական Աթոռի, հայկական համայնքի մասին: Նա հաջողություններ է մաղթել դիվանագիտական նոր պաշտոնում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում