Տարածաշրջանային

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին իրականացված ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, զոհերի նոր թիվը հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը:

«44 զոհ ունենք, որոնցից 36-ը ոստիկան են, 8-ը՝ քաղաքացիական անձինք»,- հայտարարել է Աքդաղը:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում դեկտեմբերի 10-ին ահաբեկչություն է իրականացվել: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevroletմակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի տվյալներով` օգտագործվել է 300-400 կգ պայթուցիկ նյութ: Երկրորդ պայթյունն իրականացրել է մահապարտը:Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 155 մարդ:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է«Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը:Վարչապետը Բինալի Յըլդըրըմը, սակայն, կատարվածի պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում