Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնի մրցաշարի երկրորդ տուրում կիսել է միավորը:

«Արմենպրե»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը կարողացավ հավասարեցնել դիրքը և խաղի 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:

Այս տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Ուեսլի Սոն: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Վիշվանաթան Անանդի և Ֆաբիանո Կարուանայի համար, ովքեր առավելության հասան համապատասխանաբար Մաքսիմ Վաշիե-Լագրավի ու Վեսելին Թոփալովի նկատմամբ, իսկ Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում