Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի շախմատային մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի շախմատային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տուրում շախմատային օլիմպիադաների բազմակի չեմպիոնը մրցում էր Մայքլ Ադամսի հետ: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 41-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Մյուս պարտիաներում Կրամնիկը հաղթեց Տոփալովին, Սոն` Նակամուրային: Ոչ-ոքի ավարտվեցին Կարուանա-Անանդ, Լագրավ-Գիրի պարտիաները: