Տարածաշրջանային

Դիարբեքիրում Սուրի թաղապետարանից հանվել է հայերեն գրությամբ պաստառը

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում Սուրի թաղապետարանից հանվել է հայերեն գրությամբ պաստառը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր շրջանում պետության կողմից նշանակած վերահսկիչի` Բիլալ Օզքանի հրահանգով հանվել են թաղապետարանի շենքի վրա փակցված չորս լեզվով պաստառի հայերեն և ասորերեն գրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ներկայում թաղապետարանի շենքի վրա փակցված թուրքերեն և քրդերեն գրության կողքին ավելացվել է Թուրքիայի դրոշը:

Ավելի վաղ Սուրի թաղապետարանի վրա բազմալեզու գրություններով պաստառ կախելու դեպքի առթիվ հետաքննություն էր սկսել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Որպես հիմնավորում` նշվել էր «պաստառի համար արված ծախսերը», որոնք, ենթադրաբար, վնասել էին քաղաքապետարանին: Իրականացված ուսումնասիրությունից հետո, երբ պարզվել էր, որ պաստառը պատրաստված է թաղապետարանի արտադրամասում, գործը փակվել էր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում