Երևանյան բեսթսելեր 4/40. Ցանկում 2 նոր գիրք է ընդգրկվել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ԷդուարդՀարենցի«Խազագրումներ ըստ ծնեբեկի»բանաստեղծությունների ժողովածուն, որը հայոց լեզվի անսպառ հնարավորություններն ի ցույց դնող, միևնույն ժամանակ լեզվական որոշ տաբուներ հաղթահարող բանաստեղծի պոետական համարձակությունն է արտահայտում:

Երկրորդ հորիզոնականում կրկին նոր գիրք է: Հուսիկ Արայի «Երևան քաղաք» բանաստեղծությունների ժողովածուն հեղինակը նվիրել է, իր գնահատմամբ, իսկական երևանցի Մհեր Դավոյանի հիշատակին, ում հետ ինքը ճանաչել, բացահայտել ու սիրել է Երևանը: Գրքում ներառված է 25 բանաստեղծություն և մեկ պոեմ՝ նվիրված անկախության շրջանի Երևանին:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է:Այս անգամ այն երրորդ տեղում է: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է1890թվականիհուլիսին, անգլիական թերթերից մեկում։

ՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունը զիջել է դիրքերը և չորրորդն է ցանկում: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը բարելավել է դիրքերը և հինգերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ տեղում է Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն:

Անկախության շրջանի հայ գրականության ամենապետականամետ գրող Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վերադարձել է ամենավաճառվածների ցանկ և յոթերորդն է: Վեպը Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար:

ՍԴՀԿ ատենապետՆարեկ Գալստյանի «Ախպարները» վեպն այս շաբաթ ութերորդն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Իններորդ հորիզոնականում է Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վեպը, որն արդարև համաշխարհային ֆանտաստիկ գրականության գլուխգործոցների թվին է դասվում: Պատմում է ամայի մի կղզում ապաստանած Ռոբինզոնի նման փախստականի մասին, որը մի օր հանկարծ հայտնաբերում է, որ կղզում ինքը միայնակ չէ: Հետագա դեպքերը ծավալվում են գաղտնիքը բացահայտելու շուրջ, որ անձնազոհ սիրո պատմություն է նաև: Վեպն իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, հրատարակել` «Անտարես»-ը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակի և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակի: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Էդուարդ Հարենց

«Խազագրումներ ըստ ծնեբեկի»

Անտարես 52
2 Նոր

Հուսիկ Արա

«Երևան քաղաք»

Անտարես 42
3 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 31
4 -2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
5 +4

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 22
6 -2

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվստը, կամ ձոն վարդին»

Անտարես 20
7 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 20
8 -7

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 19
9 *

Ադոլֆո Բիոյ Կասարես

«Մորելի գյուտը»

Անտարես 19
10 *

Խորխե Լուիս Բորխես

«Բաբելոնյան գրադարան»

Անտարես 18

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում