Միջազգային

Օբաման իր նախագահության ընթացքում ավելի քան 85 մլն դոլար է ծախսել հանգստի վրա

2 րոպեի ընթերցում

Օբաման իր նախագահության ընթացքում ավելի քան 85 մլն դոլար է ծախսել հանգստի վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ութ տարվա ընթացքում իր ընտանիքի հանգստի եւ ճանապարհորդությունների վրա ծախսել Է ավելի քան 85 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Judicial Watch կազմակերպությունը, որը նախագահի ընտանիքի ծախսերի վերաբերյալ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության փաստաթղթերից օգտվելու հնարավորություն Է ստացել:

Միջին հաշվով նախագահական ընտանիքը տարեկան ծախսել Է շուրջ 10 մլն դոլար: Նշված գումարը ներառել Է անվտանգության, թռիչքների ու ուղեւորությունների հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության անձնակազմի ու աշխատակիցների համար ավտոմեքենաների եւ հյուրանոցների համարների վարձավճարը:

Սա դեռ վերջնական գումարը չԷ: Նախագահի ընտանիքն ամեն տարի Սուրբծննդյան տոներն անցկացնում Է Հավայան կղզիներում, եւ այս տարին բացառություն չի լինի:

Judicial Watch կազմակերպությունը մանրամասն հաշվետվություն Է ներկայացնում 2015 թվականին Հավայներում ընտանիքի ժամանցի վերաբերյալ, նշելով, որ Օբամայի հանգիստը նստել Է 4,8 մլն դոլար:

Օբաման պաշտոնը թողնելու Է 2017 թվականի հունվարի 20-ին. երբ երկրի նախագահ կդառնա նոյեմբերին ընտրված Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում