Տնտեսություն

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

2 րոպեի ընթերցում

Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլարի վարկ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը, որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը, հաստատել է Հայաստանի Հանրապետությանը 100 մլն դոլարի երկրորդ վարկային տրանշի տրամադրումը: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի հրապարակած մամուլի հաղորդագրությունը:

ԿԶԵՀ-ի կողմից միջոցների տրամադրման նպատակն էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը:

Նախատեսվում է, որ 100 մլն դոլարի փոխանցումը կկատարվի 2017 թվականին:

Հայաստանը ստացել էր 40 մլն դոլարի վարկ` «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի իրականացման համար, ինչպես նաև 150 մլն դոլար` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության չորրորդ փուլի համար։

2015 թվականի նոյեմբերի 4-ին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանին 300 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ, համաձայն որի Հայաստանը բյուջեի աջակցման համար ամենամյա տրանշով 2015-2017 թվականներին կստանա 100 մլն դոլար։

ԵԶԲ-ն ստեղծվել է 2006 թվականին, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այս պահին բանկի մասնակից-պետություններից բացի հիմնադիրներ են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։ ԿԶԵՀ 8.513 մլրդ դոլարով հիմնադրվել էր 2009 թվականին, նույն վեց երկրների կառավարությունների կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում