Տարածաշրջանային

ԻՊ խոսնակը խմբավորման զինյալներին կոչ է արել հարձակվել թուրքական դեսպանատների վրա

1 րոպեի ընթերցում

ԻՊ խոսնակը խմբավորման զինյալներին կոչ է արել հարձակվել թուրքական դեսպանատների վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր խոսնակը կոչ է արել կողմնակիցներին հարձակումներ իրականացնել թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Խմբավորման նոր խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը հրապարակած առաջին ձայնագրության մեջ ԻՊ զինյալներին հորդորում է չփախչել պատերազմի հրապարակներից` ասելով, թե «սա խաչակիրների վերջին պատերազմն է»:

Ձայնագրության մեջ նա հորդորում է նաև «հարձակումներ իրականացնել աշխարհիկ թուրքական կառավարության նկատմամբ ցանկացած` անվտանգության, ռազմական, տնտեսական և մեդիա ոլորտներում, մասնավորապես աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների վրա»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում