Տարածաշրջանային

Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Էրդողանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո դեկտեմբերի 5-ին Անկարայում Իսրայելի դեսպան Այթան Նաեհը հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Նախքան Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը ստանձնելը Նաեհը դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

2010 թվականի մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետևանքով Նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին:

Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում փոխանցել էր 20 մլն ԱՄՆ դոլար:

2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա և դա 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջև նախարարի մակարդակով կատարված առաջին այցն էր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում