Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչին Թուրքիայում սպառնում է 135 տարվա ազատազրկում

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչին Թուրքիայում սպառնում է 135 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի ծանր հանցագործությունները քննող 8-րդ դատարանն ընդունել է Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP)համանախագահ Սեբահաթ Թունջելին 135 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով Դիարբեքիրի հանրապետական դատախազության մեղադրականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:

Նոյեմբերի 6-ին կալանավորված Թունջելը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի քարոզչությունն իրականացնելու» մեջ 2012-2016 թվականների ընթացքում 16 միջոցառման մասնակցելու, դրանց ժամանակ հայտարարություններ անելու հիմնավորմամբ:

Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում