Արցախ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել սոցիալական հարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել սոցիալական հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին, շրջանային վարչակազմերի ղեկավարների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԱՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը վարչապետին ներկայացրել է, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացրել է նվերներ՝ սննդամթերքի, ծածկոցների և կենցաղային քիմիայի տեսքով: Ս. Ավանեսյանի խոսքով, շրջանների վարչակազմերի օգնությամբ արդեն առաջիկա օրերին այն կհասցվի հասցեատերերին, սակայն նվերների քանակը չի բավականացնի Ստեփանակերտի և Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքներին:

Կառավարության ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրի համար և նշել է, որ արդարացի բաշխում իրականացնելու համար անհրաժեշտ է նաև բավարարել ծրագրից դուրս մնացած մյուս բազմազավակ ընտանիքներին:

«Շատ շնորհակալ ենք, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից նման ջերմ վերաբերմունքի են արժանացել մեր բազմազավակ ընտանիքները, սակայն պետք է ոչ ոք ուշադրությունից դուրս չմնա և հանձնարարում եմ կառավարության միջոցներով նույնատիպ նվերներով բավարարել նաև մայրաքաղաքի և Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքներին»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում Գործադիր իշխանության ղեկավարը շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է նաև աշնանացանի հետ կապված մի շարք հարցեր, անդրադարձ է եղել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակմանը և այդ շրջանակում կազմակերպվող մասնագիտական դասընթացներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում