Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության պարագլուխներից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Յուքսեքովա շրջանում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) պարագլուխներից մեկը համարվող Շերհենք Այբարը: Այդ մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն: Շերհենք Այբարը երկար ժամանակ գլխավորել է PKK-ի Դիարբեքիրում գործող կազմակերպությունը, և այդ ժամանակահատվածում կազմակերպությունը համալրել է մեծ թվով տեղացի երիտասարդներով:

Այբարը ձերբակալվել է մարդկանց սպառնալու և ուժ կիրառելու միջոցով նրանց Քրդստանի բանվորական կուսակցության շարքեր մտցնելու մեղադրանքով: Թուրքական ոստիկանությունը Յուքսեքովայում և Հաքքարիում ձերբակալել է նաև PKK-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող այլ անձանց:

PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում և հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ ազատազրկման էր ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK պայքարը վերսկսել է : 1980-ականներից PKK-ի եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ տեղի ունեցած մարտերի արդյունքում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս