Լևոն Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 7-րդ տեղում է (նախորդ ամիս 5-րդ տեղում էր):
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-անյակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքիմս Լագրավը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Անիշ Գիրին: