Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով արդեն շուրջ 20 տարվա պատմություն ունեցող Լիտվայի հատուկ քննչական ծառայության և Հայաստանի հատուկ քննչական ծառայության միջև ձևավորվող համագործակցության ու փորձի փոխանակման կարևորության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունն զգալիորեն կնպաստի երկու կառույցների առջև դրված խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիայի, հովանավորչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում փոխադարձ իրավական աջակցությանն ու օրենքի գերակայության ամրապնդմանը:

Սաուլիուս Ուրբանավիչիուսը գոհունակությամբ է խոսել իր այցի շրջանակներում հայ գործընկերների հետ ունեցած հանդիպումների և քննարկումների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը Լիտվայի առաջնահերթությունների շարքում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում