Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում