Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fourfourtwo-ն կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ 60-րդ հորիզոնականում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն է:

Ընթացիկ տարվա հուլիսի 6-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել էհետխորհրդային տարածաշրջանիերկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում