Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Պարսից ծոցի և լատինամերիկյան երկրների զբոսաշրջիկները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության նպատակով 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 969 հազար 010 զբոսաշրջիկ, կամ 2015 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի աճը հիմնականում պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Ճապոնիայից, Նիդերլանդներից, Ֆիլիպիններից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես Ավստրիայից, Բելգիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից այցելությունների քանակով: «Առկա վիճակագրությունը լավատեսության հույս է ներշնչում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և այն, որ ընդլայնվել է այցելությունների աշխարհագրությունը»,-ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ նեկայումս Հայաստանի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Պարսից ծոցի, հեռավորարևելյան, ինչպես նաև լատինամերիկյան երկրները։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հաշվի առնելով վերջին տարիների զբոսաշրջային այցելությունների աճի դինամիկան և 2017 թվականի զբոսաշրջությանն աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կարելի է ենթադրել, որ 2017 թվականի տարեկան աճը կկազմի 5%: «Միաժամանակ, եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարվա հետ, կարելի է ասել, որ ըստ վիճակագրական տվյալների, 2015 թ. նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունները նվազել էին 0.2%-ով: Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 և 11 %-ով (ընդհանուր՝ շուրջ 60000-ով): 2015 թ. 9 ամիսների տվյալներով ՌԴ-ից արտագնա զբոսաշրջիկների թիվը 2014 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 31%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով»,-ասաց նա:

Հիմնվելով այն փաստի վրա, որ մեր երկիրն առաջարկում է հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` հարուստ պատմամշակութային ժառանգություն, անաղարտ բնություն, հյուրասիրության հարուստ ավանդույթ, կարելի է ասել, որ Հայաստանը միշտ էլ մեծ ներուժ է ունեցել օտարերկրյա հյուրերի համար սիրված և հաճախ այցելվող վայր լինելու համար:

Զեյթունցյանի խոսքով`պատմական և մշակութային ժառանգությունը, Հայաստանի հարուստ բնությունն արդեն ինքնին ձգող գործոն են հանդիսանում հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր առաջին անգամ են այցելում մեր երկիր: «Հայաստան այցելած զբոսաշրջիկին գրավում են հյուրասիրությամբ ու հյուրընկալությամբ օժտված ժողովուրդն ու հարուստ պատմամշակութային ժառանգությունը և անվտանգ երկիր լինելու փաստը: Բացի դասական պատմամշակութային զբոսաշրջությունից, զբոսաշրջիկներին առաջարկում են տարբեր ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ, փառատոններ, ինչը նույնպես հետաքրքրական է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար»,-ասաց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են այստեղ հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:

Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին