Լևոն Արոնյանը կմասնակցի Դոհայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Դոհայի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնությանը կմասնակցեն նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Շախրիար Մամեդյարովը և մի շարք այլ շախմատիստներ, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 26-ին և կեզրափակվի 30-ին: Գրոսմայստերները 3 օր ուժերը կչափեն արագ, իսկ 2 օր՝ կայծակնային շախմատում:
Կարդացեք հոդվածը` Русский