Թուրքիան փախստականների հարցով սպառնացել է ԵՄ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը բացել իր դռները փախստականների առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու մասին առաջարկի ընդունումից հետո Էրդողանը կրկին օգտագործել է փախստականների հարցը: «Մենք ենք, որ 3,5 միլիոն փախստականների ենք սնում, դու չկատարեցիք ձեր խոստումը: Իմացեք, որ եթե ավելի հեռուն գնաք, մեր սահմանները կբացենք»,- ասել է Թուրքիայի նախագահը` սպառնալով թույլ տալ փախստականներին մտնել ԵՄ տարածք:

Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, սակայն այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս