Տարածաշրջանային

Ավստրիայի խորհրդարանը Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի մասին որոշում է ընդունել

1 րոպեի ընթերցում

 Ավստրիայի խորհրդարանը Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի մասին որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Կանաչների կուսակցության կողմից ներկայացված և 6 կուսակցությունների կողմից ընդունված նախագծում որպես էմբարգոյի հիմնավորումներ են ներկայացված զինված հեղաշրջման փորձից հետո ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ընդդիմադիրների դեմ ուղղված գործողությունները, լրագրողների, գրողների և ակադեմիկոսների ձերբակալությունները և կալանավորումները, աշխատանքից զանգվածային հեռացումները և ռազմական գործողություններում քաղաքացիական անձանց կորուստները:

«Ավստրիան այսօրվանից սկսած Թուրքիայում Էրդողանի ռեժիմի դեմ պատժամիջոց կիրառած առաջին երկիրն է դարձել: Հրավիրում ենք Եվրամիությանը հետևել մեր օրինակին»,- ասել է Կանաչների կուսակցության անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Պիլզը:

Թեպետ խորհրդարանի որոշումը օրինական տեսանկյունից պարտադրող ուժ չունի, այդուհանդերձ այն լինելու է երկրի կառավարության ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում