Լևոն Արոնյանը կմասնակցի London chess classic-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի London Chess classic-2016-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում անցկացվող մրցաշարին այս տարի կմասնակցեն 9 գրոսմայստերներ՝ Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրա, Անիշ Գիրին, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Սոն, Վեսելին Թոփալովը, Մաքսիմ Լագրավը:
London Chess classic-ը կմեկնարկի դեկտեմբերի 8-ին և կեզրափակվի 19-ին: