Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, քայլեր են ձեռնարկվում, որ արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան զբաղեցնի առաջնային հորիզոնականներ:

«Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան 6-րդ տեղում է: Ցանկանում ենք այդ հորիզոնականը բարձրացնել: Զգալի աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային ինտեգրացման նպատակով: Ներկայում կառուցում ենք երկու էլեկտրահաղորդման գիծ, մեկը դեպի Իրան, մյուսը դեպի Վրաստան ուղղությամբ: Նպատակ ունենք մինչև 2019 թվականը երկու ուղղություններով էլ աշխատանքն ավարտել: Դրա արդյունքում մեր փոխհոսքերի, տրանզիտի կարողությունները 10 անգամ կավելանան: Հայաստանը կդառնա լուրջ տարանցիկ երկիր: Այդ դեպքում կկարողնանք մեր ունեցած հզորություններն արդյունավետ օգտագործել»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին