Տարածաշրջանային

Թուրքիայի Բինգյոլի շրջանում ձերբակալվել են PKK-ի 8 ներկայացուցիչներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Բինգյոլի շրջանում ձերբակալվել են PKK-ի 8 ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բինգյոլի շրջանի ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզա-որոնողական գործողությունների արդյունքում ձերբակալվել են 8 PKK-ականներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական sabah.com.tr լրատվական կայքը:

Ձերբակալվածների մոտից առգրավվել է 15 ատրճանակ, 3 համակարգիչ, PKK-ի մասին տեղեկություններ պարունակող թվային կրիչներ, Քրդստանի բանվորական կուսակցության դրոշը եւ այս 8 անձի PKK-ական լինելու հանգամանքը ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում