Միջազգային

Հնդկաստանում գնացքի աղետից զոհվածների թիվը հասել Է 142-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում գնացքի աղետից զոհվածների թիվը հասել Է 142-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում ռելսերից մարդատար գնացքի վագոնների դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հասել Է 142-ի: 110 մարմիններ արդեն ճանաչվել են: Եվս ավելի քան 200 մարդ տուժել Է, նոյեմբերի 21-ին հաղորդել The Indian Express-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր հարյուր զոհվածների մասին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողությունն ավարտված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ պատահարի հիմնական վարկածներից մեկը ռելսերի վնասումն Է: Նոյեմբերի լույս 20-ի գիշերը երկրի հյուսիսում Ինդաուր – Փաթնա երթուղով մեկնող մարդատար գնացքի 14 վագոններ դուրս են եկել ռելսերից: Գնացքում եղել Է ավելի քան հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում