ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորում է հայ երիտասարդների իրազեկվածությունն ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 198 ավագ դպրոցում մեկնարկել է «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի ընտրախաղը: Ծրագրի նպատակն է իրազեկել գալիք ընտրություններին առաջին անգամ մասնակցող երիտասարդներին: Այն տեղեկացնում է երիտասարդներին, թե ինչպես են ընթանում ընտրությունները ժողովրդավարական երկրում և ինչ կշիռ ունի ընտրողի ձայնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Պյոտր Սվիտալսկին իր խոսքում կարևորեց առաջին անգամ ընտրող երիտասարդների հետ անցկացվող այս ծրագիրը:

«Առաջին անգամ ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ապագան կախված է հենց իրենցից, նրանից, թե որքան հասունացած են նրանք ընտրություն կատարում: Նրանք պետք է հասկանան, որ ընտրություն կատարելը ինքնության և արժանապատվության հարց է»,- ընդգծեց Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ շատ հաճախ առաջին անգամ ընտրողները մանիպուլյացիայի են ենթարկվում, երբ նրանց կաշառք են առաջարկում ձայնի դիմաց, ուստի շատ կարևոր է, որ հայ երիտասարդ ընտրողը հասկանա, որ իր քվեն ոչ մի գումարների դիմաց չպետք է վաճառի:

«Դա կնշանակի, որ երիտասարդը վաճառելու է իր արժանապատվությունն ու ապագան: Պարտադիր չէ, որ ընտրությունը լինի ռացիոնալ կատարված, որովհետև շատ հաճախ ժողովրդավարությունն իր մեջ էմոցիաներ է պարունակում, այլ լինի ինքնուրույն կատարված»,- շեշտեց նա և հավելեց, որ Հայաստանում ԵՄ-ն այլ գործընկերների հետ ակտիվորեն աշխատել և աշխատում է տվյալ գործընթացի ուղղությամբ, որպեսզի առաջին անգամ ընտրող հայ երիտասարդը իրազեկված լինի:

Հայերեն

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ