Տարածաշրջանային

Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՆԳՆ-ն պաշտոնից ազատել է երկու քաղաքապետի

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել է պաշտոններից Մարդինի և Սիիրթի (Սղերթ) քաղաքապետեր Ահմեդ Թուրքին և Թունջեր Բաքըրհանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ահմեդ Թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:

Իսկ Բաքըրհանը նոյեմբերի 16-ին կալանավորվել է «Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու, նրանց օգտին քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում